Եգիպտոսի դատարանը հետաձգել է Մուհամեդ Մուրսիի դատավարությունը
Եգիպտոսի դատարանը, որը նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրում է բանտից բախուստ կազմակերպելու մեջ, հետաձգել է դատավարությունը մինչև փետրվարի 22-ը: Այս մասին հայտնու է BBC-ն:
Մուրսին, դատարանի դահլիճում չթաքցնելով դժգոհությունը, արդար դատավարության իր կասկածների մասին բարձրաձայնել է և շեշտել, որ օրենքով դեռ նա պետության նախագահն է:
Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն, 2011-ին Մուրսին Վադի ան Նատրուն բանտի անկարգությունների մասնակից է եղել, որի պատճառով «Համաս» խմբավորման օգնությամբ նա իր զինակիցների հետ փախուստ է կազմակերպել: