Պորտուգալական ոստիկանությունը «Բենֆիկայի» երկու երկրպագուի ծեծել է նրանց երեխաների աչքի առջեւ. տեսանյութ
Մայիսի 1-ին Պորտուգալիայի առաջնությունում «Վիտորիայի» հետ ոչ-ոքի՝ 0:0 խաղալով, Լիսաբոնի «Բենֆիան» 34-րդ անգամ հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն:
Սակայն այդ առթիվ սկսված տոնախմբությունները խաթարվել են խոշոր սկանդալի պատճառով, որը տեղի է ունեցել «Բենֆիկայի» երկրպագուների եւ ոստիկանության մասնակցությամբ:
Պորտուգալացի հատուկ ջոկատայինները գերազանցելով իրենց լիազորությունները՝ ծեծի են ենթարկել երկու երկրպագուի՝ հենց նրանց երեխաների աչքի առջեւ: Միջադեպը նկարահանվել է եւ այժմ ուսումնասիրվում է Պորտուգալիայի քննչական մարմինների կողմից: