Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» և անկախ վերջին տուրի արդյունքներից, 23-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:
Միակ գոլը հանդիպման 65-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» առաջատարը՝ Լիոնել Մեսին: Այս գնդակը արգենտինացու համար դարձավ 41-րդը ընթացիկ առաջնությունում:
Զուգահեռ խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 45-ի:
Այս տուրից «Բարսելոնան» վաստակեց 93 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Ռեալը» ունի 89 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր
«Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 0:1
Մեսի՝ 65
«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:4
Ստուանի՝ 73 –Ռոնալդու՝ 59, 83, 90+1, Մարսելո՝ 79