Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Այսօր` մայիսի 17-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը:
Համագործակցության հնարավոր ուղություններից երկու կողմերն առանձնացրեցին էներգախնայողությունը, աջակցությունը
փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթական և այլ ծրագրեր: Պատասխան խոսքում հյուրերը քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար` միաժամանակ կարևորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»:
Հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: