211652_close_icon
views-count10916 դիտում article-date 08:59 17-05-2015

Ավտովթար՝ Փարաքարի «գայի պոստի» դիմաց. բախվել են 07-ն ու մեկ այլ ավտոմեքենա, որը դիմել է փախուստի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան խճուղու վրա գտնվող ճանապարհաին ոստիկանության անշարժ պահակակետի դիմաց, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 VU 941 համարանիշի և անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բախումից հետո մյուս ավտոմեքենայի վարորդը վթարված ավտոմեքենայով դիմել է փախուստի: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի և վիրավորի ինքնությունը, և ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մյուս տրանսպորտային միջոցը և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր