211652_close_icon
views-count17496 դիտում article-date 14:17 12-09-2014

Ավտովթար՝ Փարաքարի «գայի պոստի» մոտ. վիրավորներին օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան խճուղու վրա գտնվող ճանապարհաին ոստիկանության անշարժ պահակակետի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչ, 25-ամյա Մկրտիչ Մակարյանի վարած BMW մակնիշի 33 PՍ 180 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Նարինե Ղալաչյանի վարած Nissan մակնիշի 34 ՍQ 822 համարանիշի ավտոքմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Գայանե Ղալաչյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Մելինա Մելքոնյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանը: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նշված տարածքում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ աշխատակիցները, ինչի արդյունքում երթևեկությունը կաթվածահար չեղավ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր