Քաբուլի համալսարանի հարեւանությամբ ռումբ է պայթել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել: Տուժել է 2 մարդ: Ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել Քաբուլի համալսարանի մասնաշենքերի բակային տարածքում:
Դեպքի հանգամանքները քննվում են: Ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: