Հնդկաստանում ռումբ է պայթել
Հնդկաստանի հյուսիս-արեւելյան շրջանում ռումբ է պայթել, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհվել: Եւս չորսը վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոցներ:
Մանիպուր Նահանգի Իմփհալ քաղաքում սա նմանատիպ երկրորդ պայթյունն է: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկը դեռ չի ստանձնել: