Մախաչկալայում ռումբ է պայթել, կա վիրավոր
                        Մախաչկալայի շրջանում գտնվող սեփական տներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, հաղորդում է Ռիա Նովոստին հղում անելով հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչին:
 «Ժամը 22:00-ի սահմաններում Մուրսալովա փողոցի 30 տանը պայթելէ ինքնաշեն պայթուցիկ սարք», պարզաբանել է նա: 
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հաստատված տեղեկությունների համաձայն մեկ երեխա վնասվածքներ է ստացել :
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

