Կիպրոսի ֆուտբոլային մրցավարների ասոցիացիայի շենքի մոտ ռումբ է պայթել
Կիպրոսի ֆուտբոլային մրցավարների ասոցացիայի շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գոչծի դրվել, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Նիկոսիայում: ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժողներ չկան:
Շինությունը, որի մոտ տեղի է ունեցել պայթյունը, աննշան վնաս է կրել: Միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: