Կալիֆորնիայում գնացքը բախվել է բեռնատարին. կան տասնյակ վիրավորներ
ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանում գնացքը բախվել է բեռնատարին: 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Գնացքի 3 վագոնները դուրս են եկել գծերից և կողաշրջվել են:
Իրավապահ մարմինները հարցաքննել են բեռնատարի վարորդին, ով վթարից հետո փախել էր. ոստիկանները գտել էին նրան:
Գնացքավարը ժամանակին է նկատել ավտոմեքենան և , կանխատեսելով բախումը, գործել է ըստ արտակարգ իրավիճակներում նախատեսված ցուցումների:
Թե ինչու էր բեռնատարը հայտնվել երկաթգծերի վրա, տեղեկություն չի հաղորդվում: