211652_close_icon
views-count26901 դիտում article-date 20:10 16-05-2015

Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր` մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 888 ՏՏ համարանիշի երեքանիվանի մոտոցիկլը և Mercedes մակնիշի 35 DՍ 541 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում Mercedes-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլիստի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մոտոցիկլիստը եղել է սաղավարտով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր