22113 դիտում
22:04 07-07-2020
Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16: 00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Հովհաննես Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Վարդան Գ.-ի վարած մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է. իսկ ուղևոր, 17-ամյա Ա. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նրան պատգարակով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+