900 դիտում
16:25 16-05-2015
Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ «Ճանաչենք մեր հարևաններին» միջոցառումների շարքը
Մայիսի 16-ին մեկնարկել է ՀՀԿ Նոր Նորքի և Կենտրոնի Երիտասարդական կազմակերպությունների գաղափարաքարոզչական-քաղաքական հանձնախմբերի նախաձեռնած «Ճանաչենք մեր հարևաններին» խորագրով միջոցառումների շարքը։
Առաջին հանդիպումը նվիրված էր Թուրքիային։ Երիտասարդները զեկուցումներ կարդացին այդ երկրի արտաքին քաղաքական ուղղություններին, զինված ուժերին, քաղաքական կուսակցություններին, թուրքական ազգային ինքնությանը վերաբերող թեմաներով:
ՀՀԿ Նոր Նորքի երիտասարդական կազմակերպության (ԵԿ) գաղափարաքարոզչական և քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ այսօր երիտասարդությունն այդքան էլ տեղեկացված չէ մեր հարևանների մասին, և նման միջոցառումները շատ լավ հնարավորություն են, որպեսզի երիտասարդ կուսակցականները, որոնք հետագայում գուցե դառնան ակտիվ քաղաքական գործիչներ, առավելագույն պատկերացումներ կազմեն մեր հարևանների մասին, հատկապես նրանց մասին, ում հետ ունենք տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրներ։
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ներկայացրեց Թուրքիայում թուրք լինել կամ չլինելու խնդիրը։ Նա նշեց, որ ներկայում Թուրքիայում պետական մակարդակով տարվում է երկրի բնակչության թրքացման քաղաքականությունը, ինչը բացատրվում է երկրի միասնության, տարածքային ամբողջականության անվտանգությունը պահպանելու նկատառումով։ Եվ այդ ռազմավարությունը մշակվել է դեռևս Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից։ Այն գործում է մինչ օրս և արտացոլված է այդ երկրի սահմանադրության մեջ։ Բանախոսը նաև նկատում է, որ այժմ Թուրքիայում կան մի շարք սահմանափակումներ՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ։ Դա հանգեցնում է նրան, որ շատ հաճախ ազգային փոքրամասնությունները թաքցնում են թե′ իրենց ազգային պատկանելությունը, թե′ դավանած կրոնը։
ՀՀԿ ԵԿ անդամ Նորիկ Ղլիջյանը խոսեց Թուրքիայի ազգայնական շարժման մասին։ Երիտասարդ հանրապետականը նկատեց, որ թուրք ազգայնականների ծրագրերում մեծ տեղ է գրավում պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Պանթուրքիզմի էությունը մեկ միասնական մահմեդական միավորում ստեղծելն է՝ թուրքալեզու պետությունների միավորմամբ, որտեղ Թուրքիան պետք է ունենա առաջնորդի դեր։ Եվ Հայաստանը թուրանական պետության ստեղծման ճանապարհին խոչընդոտ է, ինչը հանգիստ չի տալիս թուրք ազգայնականներին։
Զեկուցումներն ուղեկցվում էին տեսանյութերով։ Թեմաների ներկայացումներից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան։
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
13:52 22-05-2014
Մեկնարկել է «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումների շարքը
2692 դիտում
20:46 23-10-2017
Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը
1206 դիտում
20:20 14-02-2019
ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը
Այս բաժնից
769 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
850 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է