1224 դիտում
20:20 14-02-2019
ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը
ԵՊԲՀ-ում փերտրվարի 13-ին իր խոստումնալից մեկնարկը տվեց Երիտասարդ հետազոտողների միության «Հնարավորությունների հետքերով…» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որը միտված է բացահայտելու երիտասարդներին տրվող հնարավորությունները, ինչպես նաև նշագծելու դրանցից առավել արդյունավետ օգտվելու ուղիները:
Երիտասարդներին բազում հնարավորությունների առաջարկներով հանդես եկան ՖԱՍՏ հիմնադրամի ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանը և Հովակիմ Զաքարյանը՝ ներկայացրեցնելով նոր «ASCENT» նախագիծը, որը նոր կամուրջ է մտքից դեպի բիզնես արդյունք: Այնուհետև ԵՀՄ-ի անդամների՝ ԵՀՄ նախագահ, Ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի և ԼՕՌ օրդինատոր Գայանե այվազյանի կողմից ներկայացվեցին հաջողված կլինիկական դեպք նկարագրելու «գաղտնիքները», իսկ ԵՀՄ անդամ Աննա Ավագյանի ներկայացմամբ ԵՀՄ-ն բացահայտվեց որպես հնարավորությունների մի նոր հարթակ, որը փորձում է ավելի խորացնել և տարածել գիտությունը Հայաստանում:
Օրվա կարևորագույն քայլերից մեկը դեպի գիտություն հայտարարված մրցույթն է՝ Կլինիկական դեպքի ներկայացում, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով ԵՀՄ-ի ֆեյսբուքյան էջին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
838 դիտում
21:12 26-04-2019
ԵՊԲՀ-ում մեկնարկել է «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագրով միջոցառումների շարքը
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը