20-ամյա Աշոտը թեյնիկով հարվածել է ծառայակից ընկերոջ գլխին
20-ամյա Աշոտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, զորամասի ճաշարանում վիճաբանել է բանվոր, շարքային Արգամ Աղաջանյանի հետ, բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ. թեյնիկով հարվածել է նրա գլխին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: