Այսօր առավոտյան մահացած զինվորը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ՝ նախնական վարկածով՝ ծառայակից ընկերոջ կրակոցից
Լեռնային Ղարաբաղի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում այսօր՝ հուլիսի 18-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: