211652_close_icon

Վալերի Ֆոկինին Հռոմում «Իտալիայում Գոգոլի անվան մրցանակ» կհանձնվի

views-count754 դիտում article-date 20:43 16-05-2015
Ալեքսանդրինսկու թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Վալերի Ֆոկինին կհանձնվի «Իտալիայում Գոգոլի անվան մրցանակ»: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, հանձնման արարողությունը կկայանա Հռոմում, Մեդիչի առանձնատանը: Ռուս դասականի անունը կրող մրցանակը սահմանվել է 2009-ին՝ ի պատիվ Գոգոլի 200 ամյակի: Տարբեր տարիներ դրա դափնեկիրներ են եղել սցենարիստ, բանաստեղծ և նկարիչ Տոնինո Գուերրան, ռեժիսորներ Պիտեր Բրուկն ու Յուրի Լյուբիմովը, դերասան Բոգդան Ստուպկան, նկարիչ Բորիս Մեսսերերը, գրող Անդրեյ Բիտովը, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի մշակույթի այլ անվանի դեմքեր:

Նմանատիպ նյութեր