15755 դիտում
18:54 31-01-2023
Երևանի Գոգոլի անվան դպրոցի՝ Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանում տեղի ունեցավ հանդիպում՝ լեգենդար «Ապարան» գնդի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գոգոլի անվան դպրոցում հերթական միջոցառում հանդիպումը տեղի ունեցավ դեռ արցախյան առաջին պատերազմից կազմավորված լեգենդար «Ապարան» գնդի հրամանատար, արցախյան 3 պատերազմներին մասնակցած Ռազմիկ Պետրոսյանի հետ։ Գոգոլի անվան դպրոցը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ տվել է շրջանավարտ հերոսներ, ովքեր, հանուն Հայաստանի ու Արցախի, չխնայեցին իրենց կյանքը և միացան լեգենդ դարձած հերոսներին։
Այսօր՝ հունվարի 30-ին, նշված դպրոցի՝ Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանում տեղի ունեցավ Ռազմիկ Պետրոսյանի և դպրոցի սաների հանդիպումը։
Մինչ ելույթով հանդես կգար ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռ. Պետրոսյանը, իրենց հայրենասիրական ասմունքով ու կենդանի երաժշտական կատարմամբ հանդես եկան երեխաները։
«Տղերքը սար ու քարի համար չեն կյանք դրել, կյանք են դրել ձեր համար, ձեր վաղվա օրվա համար»,-իր խոսքում նշեց Ռ. Պետրոսյանը։
Նա կարևորեց դպրոցի դերը՝ ասելով. «Հենց դպրոցից են ճանապարհվում հայրենիքի պաշտպանները»։
Ռ. Պետրոսյանը ժամացույց-հուշանվերներով պարգևատրեց մի քանի աշակերտների և պաշտպանության նախարարության հուշանվեր հանձնեց թիվ 35 դպրոցի տնօրեն Տաթև Եսայանին։
Ներկաները կարևորեցին բանակի դերը պետականության ամրացման գործում: Դպրոցի տնօրեն Տաթև Եսայանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8149 դիտում
17:47 03-04-2018
Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
2774 դիտում
15:26 29-08-2020
Արցախում տեղի է ունենում Արթուր Մկրտչյանի և Արմենակ Ուրֆանյանի հետմահու պարգևատրման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6694 դիտում
16:26 10-11-2016
Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում հերթական գրական միջոցառումը տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են