6640 դիտում
16:26 10-11-2016
Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում հերթական գրական միջոցառումը տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Ն.Վ.Գոգոլի անվան N.35 դպրոցում հերթական գրական միջոցառումն է տեղի ունեցել: 8.4 դասարանը և դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Դոլուխանյանը դարձյալ հիացրեցին և զարմացրեցին ներկաներին:
Հմուտ մանկավարժը և աշակերտները ներկայացրեցին Ակ. Բակունցի կյանքը` միահյուսված նրա լավագույն ստեղծագործություններին: Ցուցադրվեցին աշակերտների ուժերով պատրաստված տեսաֆիլմ Բակունցի կյանքի և ստեղծագործության մասին և հեղինակի երկերի հիման վրա նկարահանված ֆիլմերից հատվածներ:
Զարմանալի էր, թե որքան հյութեղ ու կենդանի էր հնչում «Կյորեսի» բարբառը մանկական շուրթերից:
Ներկաներին շատ դուր եկավ այն հատվածը, որը ուսուցչուհին ընտրել էր Բակունցի շնորհալի հայրենակցի ` Ս. Խանզադյանի «Մատյան եղելության» երկից: Մթնաձորյան թախիծ էր ծորում դահլիճում, լուսավոր ու պայծառ թախիծ:
Ողջ ամառը Բակունցի ծննդավայրում անցկացրած, նրա հետքերով քայլած, բակունցյան մասունքները պրպտած ուսուցչուհին չէր կարող չխոստովանել. «Ես այս միջոցառումն անպայման պիտի ձեռնարկեի: Բակունցի աշխարհը գրավել էր ինձ, լցրել հոգիս. ամեն քար ու թուփ, ամեն արահետ այնտեղ ինձ մեծ գրողի և բնանկարչի մասին էր պատմում»:
Միջոցառման ավարտին տպավորիչ ու ջերմ խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Ա. Սարյանը և գնահատեց շնորհալի աշակերտների և բազմափորձ ուսուցչի ստեղծագործական ձիրքն ու աշխատանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
23:04 12-06-2021
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2-րդ դասարանցիների տարեվերջյան միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին