Օզբիլիզը միացել է «Սպարտակի» հիմնական կազմին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը միացել է «Սպարտակի» հիմնական կազմին և նրա հետ մարզում անցկացրել:
«Օզբիլիզը մարզվում է առաջին թիմի ընդհանուր խմբում: Խաղացողի, մարզչական շտաբի և ֆուտբոլիստների միջև որևէ տարաձայնություն չկա», հայտարարել է «Սպարտակի» մամլո ծառայության ղեկավար Ֆյոդոր Տուրբինը:
«Սպարտակի» կազմում վերջին անգամ Օզբիլիզը հանդես է եկել նախորդ տարի՝ «Դինամոյի» հետ խաղում (3:2): Ամբողջ այս մրցաշրջանում Օզբիլիզը ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից:
Նշենք, որ «Սպարտակի» հերթական հանդիպումը Ռուսաստանի առաջնության շրջանակներում կայանալու է մայիսի 17-ին՝ ԲԿՄԱ-ի հետ: