Յուրգեն Կլոպ. Երեկ դիտելով «Սիթիի» խաղը, հավատս չէր գալիս, որ 20 միավորով առաջ ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» խաղամակարդակին՝ ԱՊԼ-ի վերջին տուրում «Բերնլիի» հետ հանդիպմանը (5:0):
«Երեկ ես երեկոյան դիտում էի «Մանչեսթեր Սիթիի» խաղը և մտածում. «Ինչպե՞ս է նման ան հնարավոր, որ կա թիմ, որը նրանց գերազանցում է 20 միավորով: Ուրեմն, մենք հաստատ ինչ-որ բան ճիշտ ենք արել», ասել է Կլոպը:
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության 30 խաղում վաստակել է 83 միավոր: Վաղը Կլոպի թիմը խաղալու է «Քրիսթալ Փելասի» հետ: