211652_close_icon

Գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել

views-count1158 դիտում article-date 20:46 14-05-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում փորձել է ուղևորներից մեկի՝ 1975 թ. ծնված Արմեն Պ.-ի տաբատի գրպանից գողություն կատարել, սակայն վերջինս նկատել է և գրպանահատը հանցագործությունն ավարտին չի հասցրել: Արմեն Պ.-ից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր