211652_close_icon
views-count925 դիտում article-date 13:17 04-03-2014

Հանցագործությունն ավարտին չի հասցրել

Մարտի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աշտարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող, 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ին պատկանող տան նկուղի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է նկուղային սենյակ, որտեղ իր բերած գազօջախի վրա դրել է մեկ այլ գազի բալոն և փորձել այրելով ոչնչացնել կամ վնասել տունը, սակայն իր կամքին հակառակ` հանցագործությունն ավարտին չի հասցրել: ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր