211652_close_icon

Հանցագործությունն ավարտին չի հասցրել

views-count1217 դիտում article-date 13:46 16-10-2014
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի «Երգեն թալա» կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին: Նա հայտնել է, որ նշված տարածքի ջրատարից փորձել է գողանալ մետաղական ամրաններ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել: Ամրաններն առգրավվել են: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր