ԱՄՆ-ում 95-ամյա ուսանողն ավարտել է բուհը
ԱՄՆ-ում ավարտական վկայական է ստացել 94-ամյա մի թոշակառու, որը սովորել է 75 տարի: Էնթոնի Բրուտտոն համալսարան է ընդունվել 1939 թվականին եւ սովորել մշակութաբանության ֆակուլտետում:
1942 թվականին զորակոչվել է բանակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա չի կարողացել շարունակել ուսումը, քանի որ խնամել է հիվանդ կնոջը:
75 տարի անց միայն նրան հաջողվել է ավարտել Հարավային Վիրջինիայի բուհը: Ամերիկացին նշում է, որ դա շատ կարեւոր է իր համար: Նա մտադիր է նաեւ մագիստրոսի կոչում ստանալ: