slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՌԴ-ն պաշտոնական Երևանի առջև խնդի՞ր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում. Ժողովուրդ
211652_close_icon

ՌԴ-ն պաշտոնական Երևանի առջև խնդի՞ր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում. Ժողովուրդ

views-count3807 դիտում article-date 10:50 14-05-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության շրջնականերում նախագահների վերջին` մայիսի 8-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումից հետո տարբեր տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ադրբեջանին ևս ընդգրկել ԵՏՄ կազմում: Բայց պարզվում է` ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հարցը` պահանջելով ստիպել Հայաստանին հանձնել որոշ տարածքներ: Նշենք, որ Ադրբեջանը ՌԴ-ին պետք է, քանի որ այդ երկրին ԵՏՄ կազմում ընդգրկելով՝ կարող է ավելացնել իր ազդեցությունը նավթի և գազի միջազգաին շուկայում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից հետաքրքրվել` արդյո՞ք ՌԴ-ն պաշտոնական Երևանի առջև խնդիր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում: Ի պատասխան՝ Բալայանը հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Նման տխմար տեղեկությունները սատարողները սադրիչներ են»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր