Հոսնի Մուբարաքն ազատության մեջ է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատության մեջ է հայտնվել, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ Կահիրեի դատարանը գործի կրկնակի վերանայման արդյունքում Մուբարաքին և նրա 3 որդիներին դատապարտել էր 3-ական տարվա ազատազրկման՝ կաշառքի գործով: Ալ-Ահրամ թերթի փոխանցմամբ՝ Մուբարաքի ազատազրկման ժամկետը ամբոջությամբ լրացել է, նա չի հետապնդվում այլ գործերով, այդ իսկ պատճառով ազատ է արձակվել:
Մուբարաքի որդիները շարունակում են կրել իրենց պատիժը բանտում:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են նախագահական 2 նստավայրերի վերանորոգման համար նախատեսված պետբյուջեի 18 մլն դոլարը յուրացնելու մեջ: