211652_close_icon
views-count10451 դիտում article-date 17:42 13-05-2015

Ալավերդի-Հաղպատ ճանապարհին բախվել են Mitsubishi-ներ. վիրավորների մեջ են Օմարի Սուլթանական Հանրապետության քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30 սահմաններում Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Հաղպատ գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Էվոյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 LC 507 համարանիշի և Երևանի բնակիչ, 20-ամյա Հայկ Հակոբյանի վարած Mitsubishi մակնիշի 34 MD 248 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Էվոյանը իր ավտոմեքենայով առաւջ է ընթացել և վրաերթի ենթարկել վթարի վայրի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ կանգնած Օմարի Սուլթանական Հանրապետության քաղաքացիներ, 68-ամյա Ալ Սաբի Ալի Քադում Սաիֆին և 47-ամյա Ալ Այմի Ահմեդ Ալի Օբաիդին: Վթարի հետևանքով Ա. Էվոյանն ու Օմարի քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 5-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր