Ֆրանսիացիներին ամենից շատ նյարդայնացնում են ինքնաթիռի վայրեջքից հաշված վայրկյաններ անց տեղներից վեր թռչող ուղևորները
ֆրանսիական Kayak.fr կայքը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում, պարզելու համար, թե ի՞նչն է ամենից շատ նրանց նյարդայնացնում հանգստի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, պարզվել է, որ երկրի բնակիչների առավել մեծ մասին նյարդայնացնում են այն ուղեկիցները, ովքեր ինքնաթիռի վայրեջք կատարելուց հաշված վայրկյաններ անց տեղներից վեր են թռչում՝ հույս ունենալով շուտ դուրս գալ ինքնաթիռի սրահից:
Հարցվածների 22 տոկոսին նյարդայնացնում են տուրբուլենտության պատճառով ինքնաթիռի ցնցումները՝ իրենց սնունդ ընդունելու պահին:
Հյուրանոցներում ֆրանսիացիներին ամենից շատ դուր չի գալիս, երբ իրենց ցույց են տալիս օրվա կանոնակարգը: