211652_close_icon
views-count92862 դիտում article-date 17:31 10-09-2016

Արտակարգ դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ Հաղթանակ կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև փրկարարների հերթապահ խումբը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբըը։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ու ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, պարզվում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 19-ամյա Արթուր Մանուկյանն էր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր