Լվովում լրագրողին ծեծել են՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին սատարելու համար. տեսանյութ
Ուկրաինայի Լվով քաղաքում դաժան ծեծի են ենթարկել լրագրող Դմիտրի Լյաշենկոյին: Այս մասին տեղեկատվությունն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Մայիսի իննին լրագրողն իր ընկերուհու հետ քաղաքում նշել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը եւ զորակցություն հայտնել վետերաններին, այդ պատճառով էլ նեոնացիստների հարձակման թիրախ է դարձել:
Լրագրողի խոսքով՝ ոստիկանությունը փորձում է այդ գործով «ծածկադմփոց անել», քանի որ իրավապահները հարձակվողների համախոհներն են: