211652_close_icon
views-count864 դիտում article-date 19:56 24-12-2014

Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 92-ամյա Քնարիկ Շահբազյանին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ` մարզպետը նրան հանձնեց ամանորյա սննդամթերքով լի փաթեթներ` մաղթելով առողջություն, երկարակեցություն և ընտանեկան խաղաղություն: Քնարիկ Շահբազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հաճելի անակնկալի համար և իր օրհնանքն ու բարեմաղթանքները հղեց մարզպետին: Հավելենք, որ նման նվերներ կստանան Հայրենական մեծ պատերազմի մասնակից 15 այլ վետերաններ ևս, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր