Մերձմոսկվայում կինը պատվիրել է ամուսնու սիրուհու սպանությունը
Մերձմոսկվայում մի կին, իմանալով ամուսնու դավաճանության մասին, պատվիրել է նրա սիրուհու սպանությունը: Ուսումնասիրելով ամուսնու բջջային հեռախոսի պարունակությունը` կինը գտել է նրանց սեռական հարաբերությունների տեսագրություններ: 43-ամյա կինը քիլլերին պատրաստակամ է եղել վճարել 100 հազար ռուբլի:
Ընդ որում, կնոջ քայլի մասին ոստիկաններին տեղյակ է պահել նրա ծանոթը: Քիլլերի դերում ոստիկան է հանդես եկել: Խանդոտ կնոջը ձերբակալել են: Նրա զոհը պետք է դառնար 59-ամյա մի կին, որը պարզվել է` գրող է: Սպանություն պատվիրողի հանդեպ հարուցվել է քրեական գործ: