3209 դիտում
14:57 26-08-2016
«Բոլոր դարերում էլ մարդիկ կյանքի դառնահամ ճաշի վրա գաղափարների համեմունքներ են ցանել, այն դարձրել առավել անմարսելի»․ Ֆրանց Վերֆել
«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։
Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։
Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։
Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։
Նմանատիպ նյութեր
4169 դիտում
02:02 13-05-2015
ՉԼ՝ «Բավարիա»-«Բարսելոնա». Մյունխենցիների դառնահամ հաղթանակը
Այս բաժնից
1486 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1147 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա
1222 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան