Նեպալում այսօրվա երկրաշարժի զոհ է դարձել 7 մարդ
Նեպալում այսօր գրանցված 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ: Մի շարք բնակավայրերում շենքեր են փլուզվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում և Բանգլադեշում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8600-ի: