Նեպալում սողանքի զոհ է դարձել 15 մարդ
                        Նեպալի արևելքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքի զոհ է դարձել 15 մարդ: Տեղի իշխանությունները հայտնել են, որ Մևա և Թամուր գետերը դուրս են եկել ափերից` ջրատակ անելով առափնյա գյուղեր: 
Փրկարարների խոսքով, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

