Նեպալում սողանքի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ
                        Նեպալում ապրիլի 25-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում 8.5 հազար կյանք խլած ավերիչ երկրաշարժերից հետո դեռ ուշքի չեկած` երկրին նոր փորձանք է պատուհասել: 
Սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 50, անհետ կորել` շուրջ 20 մարդ: Մեկ օրում գրանցվել են մոտ 13սմ տեղումներ: Տասնյակ մարդիկ տուժել են, շատերը` անօթևան մնացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

