Ֆրանսուա Օլանդը Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնել է Ֆրանսիա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն այսօր առավոտյան քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ընդգծվել են այդ հարաբերություններում նկատվող զարգացումները::
Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կատարվել կարծիքների փոխանակում:
Հանդիպումից անմիջապես հետո Օլանդը մեկնել է Ֆրանսիա:
Հիծեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Բաքու էր մեկնել Երևանից, որտեղ երեկ հարգանքի տուրք էր մատուցել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելելՑեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: