211652_close_icon

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդիպել է Ռաուլ Կաստրոյի հետ

views-count1100 դիտում article-date 12:31 25-03-2015
Եվրամիության` արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հավանայում հանդիպել է Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Բանակցությունների գլխավոր թեման եղել է Բրյուսելի և Հավանայի հարաբերությունների բարելավումը: Մոգերինիի խոսքով, տարեվերջին կողմերը մտադիր են քաղաքական երկխոսության և գործակցության համաձայնագիր ստորագրել: Այժմ Կուբան բարելավում է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և Մոգերինիի այցը դիտարկվում է որպես կղզու կոմունիստական ղեկավարության` Արևմուտքի հետ կապերի ամրապնդման ևս մի վկայություն:

Նմանատիպ նյութեր