Մոսկվայում 70-ամյա քաղցկեղով հիվանդն ինքնասպան է եղել
ՌԴ մայրաքաղաքում ինքնասպան է եղել 70-ամյա քաղցկեղով հիվանդ մի կին: Նրա մարմինը հայտնաբերել է բարեկամուհին: Իրավապահները հաստատել են, որ կատարվածն ինքնասպանություն է:
Այս տարի առաջին դեպքը չէ, երբ Մոսկվայում կյանքին վերջ են դնում քաղցկեղով հիվանդները: Օրեր առաջ ինքնասպան էր եղել մի հոգեբան, որի մոտ եւս չարորակ ուռուցք էր հայտնաբերվել:
Լրատվամիջոցների տվյալներով՝ փետրվարից Մոսկվայում ինքնասպան է եղել քաղցկեղային հիվանդություններ ունեցող 10 մարդ: Որոշ դեպքերում ինքնասպանության պատճառ է դարձել ցավազրկողների բացակայությունը, որոշ դեպքերում էլ՝ ֆինանսական խնդիրները: