Մոսկվայում քաղցկեղով հիվանդներ են ինքնասպան եղել
Այս տարի Մոսկվայում քաղցկեղով հիվանդ 11 մարդ է ինքնասպան եղել: Իրավապահ մարմինների տվյալներով, ինքնասպանության դեպքերից երկուսը տեղի են ունեցել փետրվարի 20-ին:
Կրուպսկի փողոցում 86-ամյա տղամարդն իրեն ցած է նետել 6-րդ հարկի պատուհանից: Նա գրություն է թողել, համաձայն որի՝ չի ցանկանում բեռ դառնալ հարազատների ուսերին, մանավանդ, որ դեղամիջոցների համար գումար չկա:
Հարեւան փողոցներից մեկում էլ 62-ամյա մի տղամարդ էր կախվել: Դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հիվանդանոցում տղամարդը իմացել է, որ քաղցկեղ ունի: