987 դիտում
14:25 11-05-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համաձայնագրեր են ստորագրվել
Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը` ՎԶԵԲ նախագահն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը:
Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:
Պիլոտային ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` նախատեսվում է «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից» ստանալ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ: Միաժամանակ, ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական ծառայությունների համար ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆոնդերից հատկացնել մինչև 1 մլն ԱՄՆ դոլար միջոցներ:
Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով:
Նմանատիպ նյութեր
10005 դիտում
22:55 30-06-2017
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր
1105 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
1225 դիտում
13:09 07-10-2024
Դատավոր Դավիթ Հարությունյանին արգելվեց ներկա գտնվել իր իսկ վերաբերյալ ԲԴԽ-ում քննվող գործին․ փաստաբան
2596 դիտում
12:51 07-10-2024
Երևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած տղամարդը կալանավորվել է. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել