Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել:
Քերին շնորհավորել է ռուս պաշտոնակցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի առիթով` ընդգծելով ռուս և խորհրդային միության մյուս ժողովուրդների հսկայական ավանդը ֆաշիզմի ջախջախման գործում: Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում չեն մոռանում հիտլերյան Գերմանիայի դեմ դաշնակիցների համատեղ պայքարի մասին:
Նրանք պայմանավորվել են առաջիկայում հանդիպել քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցեր և ուղիներ նախանշել աջակցելու կոնֆլիկտային տարբեր իրավիճակների կարգավորմանը: