Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներին:
«Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինայի եվրակոինտեգրման կողմնորոշումը և կոչ է արել պաշտպանել դեմոկրատիան խաղաղ միջոցներով: Նա նաև առաջընթաց է համարել հունվարի 16-ի օրենքների չեղյալ հայտարարելու մասին որոշումը», — հաղորդել է ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը:
Քերին կարծում է, որ բռնությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Խոսակցությանը մասնակցել են 6 ղեկավարներ քաղաքական կուսակցություններից և քաղաքացիներ, նշվում է հաղորդագրության մեջ: