15547 դիտում
11:17 11-05-2015
Կոտայքի մարզում Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ
Երեկ՝ մայիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բուժբրիգադը կանչով մեկնել է Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհ, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ա. Զարգարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վիգեն Մարգարյանը Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհից դեպի Ֆանտան գյուղ ընթանալիս իր վարած Վազ 2107 մակնիշի 34 ՏT 805 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Մարգարյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես քննիչ, կոչումով արդարադատության լեյտենանտ է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26760 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ