Սաուդյան Արաբիայի թագավորը չի մասնակցի ԱՄՆ-ում Իրանի հարցով բանակցություններին
Վաշինգտոնում մայիսի 13-ին արաբական 6 պետությունների մասնակցությամբ և ԱՄՆ-ի նախագահի գլխավորությամբ անցկացվելիք հանդիպմանը ներկա չի լինի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, հաղորդում է Interfax-ը:
Հանդիպմանը, որտեղ քննարկվելու է Իրանի միջուկային ծրագիրը, այդ երկիրը ներկայացնելու է ՆԳ և պաշտպանության նախարարը:
Փորձագետները Սաուդյան Արաբիայի այդ քայլն արդեն գնահատել են՝ որպես դեմարշ: