211652_close_icon
views-count41942 դիտում article-date 23:39 01-09-2023

Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. 31-ամյա վարորդը Mitsubishi Pajero IO-ով բախվել է հեծանվին. 8-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտմեքենայով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցից դեպի նախկին «Կուրտզալի» հարակից տարածք երթևեկելիս անզգուշաբար բախվել է Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արամ Ղ.-ի հեծանիվին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանիվը ընկել է, ինչի հետևանքով էլ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի ամբուլատոր կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքն էլ ահազանգել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և ճանապարահատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժննի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Առաքելյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր