Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից
Ֆուտբոլի 74-ամյա լեգենդ Պելեն Սան Պաուլոյի հիվանդանոցում վիրահատվելուց հետո դուրս է գրվել: Դա վերջին վեց ամսում Պելեի արդեն երկրորդ վիրահատությունն է:
Նախորդ տարվա նոյեմբերին եւս Պելեն հոսպիտալացվել էր: Նրա երիկամներից քարեր էին հեռացրել: Նրա մեկ երիկամը հեռացվել էր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո: