Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից
Ֆուտբոլի արքա Պելեն, ով երեկ երեկոյան ստամոքսի խանգարման հետաևանքով հոսպիտալացվել էր, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են բրազիլական լրատվամիջոցները:
«Նրա մոտ ստամոքսի սուր խանգարում էր ախտորոշվել: Հիվանդանոցում նա անցել է բոլոր համապատասխան հետազոտությունները: Ներկայումս նա ինքնազգացողությունը լավ է»,- հայտարարել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Խոսե Ռոդրիգեսը:
Վատառողջ լինելու պատճառով Պելեն չի կարողացել մասնակցել իր կարիերային նվիրված տոնական միջոցառմանը, որը պլանավորված էր չորեքշաբթի օրը՝ Սանտուս քաղաքի թանգարանում: